Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան

Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով: Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել — միջինից էապես ավելին։

Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։ Սա ուղղակի խայտառակություն է»,- գրել է Մելիքյանը։

Նշենք, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51 (Նուբարաշեն) և 35/65 (Սյունիք) տեղամասերի արդյունքները, որոնցում ԲՀԿ֊ն ընդհանուր ուներ 213 ձայն:

Related Posts

Գերմանիան ծրագրում է մինչև 2090-ականների սկիզբը կենսաթոշակային տարիքը բարձրացնել մինչև մոտ 70 տարեկան

Գերմանիան ծրագրում է աստիճանաբար կենսաթոշակային տարիքը բարձրացնել մինչև մոտ 70 տարեկան՝ մինչև 2090-ականների սկիզբը։ Դա նախատեսվում է փորձագիտական հանձնաժողովի հանձնարարականների շրջանակում, որոնց աջակցում է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ իբրև բնակչության ծերացման…

Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ

Ժողովրդավարությունները չեն կործանվում սոսկ արտաքին թշնամու հարվածներից. դրանք փլուզվում են, երբ այդ թշնամիների հանդեպ վախը վերածվում է ներքին ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի։ Washington Examiner-ում հրապարակված իր նոր վերլուծական հոդվածում միջազգային իրավաբան…