Երևանի Սարյան և Տիտոգրադյան փողոցներում արդեն մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք սկսվում են ժամը 21:30-ից և ավատվում 07:00-ին:
«Այսօրվանից միջին նորոգման աշխատանքներ են սկսվել նաև Անտոն Քոչինյան- Բուզանդ խաչմերուկից մինչև Աբովյան-Բուզանդ խաչմերուկն ընկած հատվածում: Աշխատանքների սկիզբը 22:30-ին է, ավարտը՝ ժամը 07:00-ին»,–ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

