ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվել հասնել իր նպատակներին Իրանում. նրա ժամանակն սպառվելու վրա է։ Այսպիսի կարծիք է հայտնել Youtube-ալիքի իր ելույթում բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։
Փորձագետի կարծիքով՝ Վաշինգտոնում հուսահատ փորձում են նստել բանակցությունների սեղանի շուրջ Իրանի հետ։
Ինչպես ընդգծել է Մերկուրիսը, ԱՄՆ-ի համար հորիզոնում աղետ է երեւում, եւ հիմա Թրամփը փորձում է նորմալ հուն բերել երկխոսությունը Թեհրանի հետ։
Ռազմական վերլուծաբանի խոսքով՝ ինքն էլ չի հասկանում, թե ինչ պատճառով Իրանը պետք է համաձայնի այդպիսի բանակցությունների։
Այնուհետեւ վերլուծաբանը թվարկել է մի շարք խնդիրներ, որոնց բախվում է ԱՄՆ նախագահը Իրանի հետ հակամարտության համատեքստում։ Նախ՝ անհրաժեշտ է բացել Հորմուզի նեղուցը, որի փակումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել էներգիայի գների թռիչքի, քանի որ հարվածի տակ է ընկել ողջ աշխարհը։ Մեծանում է նաեւ մտահոգությունը՝ կապված ավիավառելիքի եւ պարարտանյութերի դեֆիցիտի հետ։
Որպես վառ օրինակ Մերկուրիսը բերել է Քարնեգի հիմնադրամի զեկույցը, որում առաջարկվում է թույլ տալ ռուսական պարարտանյութերի չարտոնված առեւտուրը։
Ռազմական փորձագետի կարծիքով, եթե ԱՄՆ նախագահին չհաջողվի հաջողության հասնել Իրանի հետ բանակցությունների միջոցով, նա ստիպված կլինի փնտրել Հորմուզի նեղուցը բացելու այլ միջոցներ եւ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արեւելքում։ Ընդ որում՝ զիջումներն ի պատասխան Իրանի պահանջների Դոնալդ Թրամփի համար քաղաքական տեսանկյունից անհնար են։

