Իրանում ռեժիմի փոփոխությունն «անհավանական է»: Նման կարծիք է հայտնել բրիտանական MI6 հետախուզության նախկին ղեկավար սըր Ջոն Սոյերսը Sky News-ին տված հարցազրույցում։
«Իրանական հողի վրա ուժերի հավասարակշռությունն… ակնհայտորեն հակված է ռեժիմի և նրա անվտանգության ուժերի օգտին»,- նշել է նա։
Սոյերսը նաև ընդգծել է, որ Իրանում կազմակերպված ընդդիմություն չկա, և, հետևաբար, նրա կարծիքով, ԱՄՆ-ը և Իսրայելը ստիպված կլինեն հույսը դնել նոր ղեկավարության ի հայտ գալու վրա, որն «ավելի պրագմատիկ» է։

