Սա բոլորիս համար լավ քննություն է, որ հասկանանք՝ ինչպես ենք մենք մեր վրիպումներին պատասխանում։ Այս մասին «Շանթ» ՀԸ եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իր հորեղբորորդու՝ Սամվել Կարապետյանի հայտարարության շուրջ աղմուկին։
Նրա խոսքով, Սարգիս Կարապետյանի՝ անգամ կոնտեքստից կտրված հայտարարությունը պետք է թույլ չտայինք, որ լիներ, քանի որ դա կարող էր մեկնաբանվել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին։
«Ցավալի բան էր, բայց մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները չեն բերել մահեր, աղքատություն։ Մեր քայլերը բերում են աշխատատեղեր, բարեկեցություն մեր հայրենիքին»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Սարգիս Կարապետյանն ասել էր, որ որևէ կին Հայաստանում չպետք է մնա չբավարարված և դա կապել նաև դեմոգրաֆիական խնդրի հետ։ Այս հայտարարությունը քննադատության ալիք էր բարձրացրել։

