
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունների երկրորդ փուլի անցկացման շուրջ, սակայն ժամկետը դեռ որոշված չէ։
Նա հավելել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը գտնում են, որ բանակցությունները պետք է կայանան մոտ ժամանակներս։ «Մոտ ժամանակներս» արտահայտությունն այստեղ վճռորոշ նշանակություն ունի, քանի որ Իրանում մտավախություններ կան, որ եթե այդ բանակցությունները ձգձգվեն, դրանք կարող են տապալվել՝ կա՛մ Իրանի արմատական տարրերի, կա՛մ Վաշինգտոնում իսրայելական լոբբիի ազդեցության պատճառով։
Երբ Արաղչիին հարցրել են ԱՄՆ-ի հետ պատերազմի հնարավորության մասին, նա պատասխանել է, որ նման հնարավորություն միշտ էլ կա, սակայն Իրանը պատրաստ է ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմի։
Նա նշել է, որ մինչև վստահության վերականգնումը դեռ երկար ճանապարհ կա անցնելու՝ նախորդ տարվա պատերազմի պատճառով

