Ռուսաստանը հայտարարել է, որ կշարունակի գործել ըստ Դուշանբեում երկու երկրրի նախագահների միջև վերջին հանդիպման ժամանակ Մոսկվայի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, հայտնել է Կրեմլը:

«Մենք բարձր ենք գնահատում Դուշանբեում բոլորովին վերջերս կայացած նախագահների երկկողմ հանդիպման արդյունքները և կգործենք ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլը ըմբռնումով է մոտեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովից բացակայությանը։

«Այդպես պատահում է. նախագահի աշխատանքային գրաֆիկը երբեմն խոչընդոտում է ուղևորություններին, բայց Ադրբեջանը, իհարկե, շարունակում է մասնակցել ԱՊՀ բոլոր ձևաչափերին, և մեր երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ», — ասել է Պեսկովը, հայտնում է Интерфакс-ը։