Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բրազիլիայի հարավում՝ Գուայբա քաղաքում Ազատության արձանի հսկայական կրկնօրինակի ընկնելու պահից, հաղորդում է The Sun-ը։

Երևում է, թե ինչպես է 78 ոտնաչափ բարձրությամբ արձանը վտանգավոր կերպով թեքվելոմ կայանատեղի ընկնելուց առաջ։

Դեկտեմբերի 15-ին Բրազիլիայում հզոր փոթորիկ էր, քամու արագությունը հասել է ժամում 55 մղոնի։ Կադրերում երևում է, որ մեքենաները հեռանում են արձանից, երբ այն ընկնում է, բայց վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։

Կառույցը փլուզվել է տեղական ժամանակով 15:00-ին՝ փոթորկի գագաթնակետին, որը հարվածել է ամբողջ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգին։ Հսկայական արձանը գլխիվայր ընկել և հարվածից կոտրվել է։