Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է ներում շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացիների, որոնք դատապարտվել են բելառուսական օրենսդրությամբ, «տարբեր հանցագործություններ կատարելու համար՝ լրտեսություն, ահաբեկչություն եւ ծայրահեղականություն», տեղեկացրել է «Пул Первого» թելեգրամ-ալիքը։
Հաղորդագրությունում նշվել է, որ որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում եւ նրա խնդրանքով՝ կապված ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից բելառուսական կալիումի արդյունաբերության դեմ սահմանված պատժամիջոցների վերացման հետ։
Ինչպես նշել է ալիքը, հաշվի առնելով Բելառուսի նախագահի՝ նոյեմբերի վերջին կայացրած որոշումները՝ ներում շնորհվածների ընդհանուր թիվը հասել է 156-ի։
Նրանց թվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Լիտվայի, Ուկրաինայի, Լատվիայի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի քաղաքացիներ։
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ ընդդիմադր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի ազատ արձակման մասին։

