Ոստիկանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ինչից հետո անմիջապես ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, այնուհետև կազմված փաստաթղթերը փոխանցվել են Գլխավոր դատախազություն։ Այս մասին պատասխան հայտնեցին ՆԳՆ–ից՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Շիրակի մարզպետի օգնականի մասնակցությամբ է միջադեպը եղել։

