Հունաստանը գործարկել է 2,5 միլիարդ եվրոյի նախագծեր՝ իր ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրն իրականացնելու և ջրի պակասի աճող սպառնալիքի դեմ պայքարելու համար, հաղորդում է Euronews-ը։
Ներդրումների մասին հայտարարել են վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ու Շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Ստավրոս Պապաստավրուն՝ Աթենքի ջրամատակարարման և կոյուղու ընկերության (EYDAP) 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Նրանք ընդգծել են, որ ջուրը կմնա հանրային բարիք և կպահպանի իր կարգավիճակը՝ որպես Եվրոպայի ամենաբարձրորակ ջրերից մեկը։ Ծրագրի կենտրոնական տարրը Կրիկելիոտիս և Կարպենիսիոտիս գետերի հոսքը մասնակիորեն Էվինոս ջրամբար ուղղորդելու նախագիծն է, որը ջուր է մատակարարում Հունաստանի մայրաքաղաքին։ Այս նախագիծը նախատեսված է Ատտիկայի ջրամատակարարումն ապահովելու համար հաջորդ երեք տասնամյակների ընթացքում։
Պապաստավրուն զգուշացրել է, որ կլիմայի փոփոխությունը սրում է ջրի պակասն այն ժամանակ, երբ Հունաստանում ջրի հասանելիությունը մոտ է պատմականորեն ամենացածր մակարդակին։ Նոր միջոցառումների նպատակը երկրի բնակչության կեսից ավելիին խմելու ջուր մատակարարելն է և՝ ամբողջ երկրում ջրային ռեսուրսների կառավարման ավելի մեծ համակարգում ապահովելը։
Ծրագրի կենտրոնական տարրը Կրիկելիոտիս և Կարպենիսիոտիս գետերը մասնակիորեն Էվինոս ջրամբար ուղղորդելն է: Նախագիծը նախատեսվում է ավարտել 2029 թվականի առաջին կեսին՝ Մարաթոնի ամբարտակի կառուցումից մեկ դար անց։
Միևնույն ժամանակ, EYDAP-ը կարճաժամկետ միջոցառումներ է ձեռնարկում Ատտիկայի ջրամատակարարումն անհապաղ վերականգնելու համար: Դրանք ներառում են Բեոտիայի Մավրոսուվալա, Իմիտոս և Կիֆիսոսում նոր հորերի շահագործումը, որոնք շահագործման հանձնվելուց հետո կարող են միասին տարեկան մոտ 150 միլիոն խորանարդ մետր ջուր ապահովել։
Պապաստավրուն ասել է, որ անհրաժեշտության դեպքում նախատեսվում են նաև երկու կարևոր միջնաժամկետ նախագծեր: Առաջին նախագիծը ներառում է խողովակաշարի կառուցում, որը արտաքին ջրամատակարարման համակարգը կմիացնի աղազրկման կայաններին: Երկրորդը նոր ափամերձ աղազատիչ կայանն է՝ տարեկան մինչև 87.5 միլիոն խորանարդ մետր հզորությամբ։
Կառավարությունը նախատեսում է նաև ընդլայնել EYDAP-ի և EYATH-ի աշխարհագրական ազդեցությունը՝ ոռոգումը ներառելով նրանց սպասարկման տարածքներում, միաժամանակ արդյունավետ դարձնելով Հունաստանի մասնատված ջրային կառավարման լանդշաֆտը՝ համախմբելով 750 մատակարարների: Գուլանդրիսի բնագիտական թանգարանում EYDAP-ի հարյուրամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը զգուշացրել է Ատտիկային սպառնացող ջրի պակասի իրական վտանգի մասին։
Վարչապետը հավելել է, որ Կրիկելիոտիս և Կարպենիսիոտիս գետերի մասնակի շեղումը բնական ճանապարհով՝ առանց պոմպակայանների օգտագործման, ավելի քան 200 միլիոն խորանարդ մետր ջուր մղելու նհնարավորություն կտա:

