Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել և «Կարմիր Բլուր» առողջության կենտրոնի տնօրեն նշանակել։

Նշվում է, որ Սամվել Ռաֆյանը 2025 թվականի հոկտեմբերի 1-ից նշանակվել է Երևանի «Կարմիր Բլուր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում։ Նշանակումը կատարվել է հայտարարված մրցույթի արդյունքներով։

Ռաֆյանը պաշտոնում նշանակվել է 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2030 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ։

Նա ավելի վաղ զբաղեցրել է նույն կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։