ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ հինգշաբթի Սպիտակ տանը: Երկու կողմերը երախտագիտություն հայտնեցին նախկինում կասեցված հարցերի շուրջ համագործակցության վերականգնման համար՝ F-35-ների վաճառք, «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակում պատժամիջոցների վերացում, պատմական միջուկային համաձայնագիր, Turkish Airlines-ի համար Boeing ինքնաթիռների գնում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման մշակում: Գործարքի մասին հաղորդել է Turkiye Today-ը՝ նշելով, որ դա 2019 թվականից ի վեր Էրդողանի առաջին այցն էր Միացյալ Նահանգներ:

Հանդիպման հիմնական արդյունքները.

Միջուկային համաձայնագիր. Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրվել է քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագիր:

Ռազմական համագործակցություն. քննարկվել են F-16-ների մատակարարումները և Թուրքիայի հնարավոր վերադարձը F-35 ծրագրին. Թրամփը հայտնել է CAATSA պատժամիջոցների հարցում ճկուն լինելու իր պատրաստակամության մասին:

Սիրիա. Թրամփն Անկարայի խնդրանքով հայտարարեց որոշ պատժամիջոցների վերացման մասին՝ Սիրիայում տարած հաղթանակը անվանելով «Էրդողանի և Թուրքիայի հաղթանակ»։

Boeing-ի հետ գործարք. Turkish Airlines-ը հաստատել է նոր ինքնաթիռների, դրանց թվում՝ 777 բեռնատար ինքնաթիռների գնումը. գործարքը համարվում է ավարտված։

Լրատվամիջոցներում հատուկ ուշադրություն է գրավել այն դրվագը, որում Թրամփն անձամբ ուղղել է Էրդողանի աթոռը. տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում։

Բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ և ավարտվել աշխատանքային ճաշով։ Հանդիպումից հետո Թրամփն այն անվանել է «գերազանց» և ակնարկել է ապագայում նոր առևտրային և ռազմական համաձայնագրերի մասին։

Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը բանակցությունները որակել է որպես «պատմական»՝ նշելով, որ դրանք կարող են քայլ լինել F-35-ի,  С-400-ի և պատժամիջոցների շուրջ վեճերի լուծման ուղղությամբ։