ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:
Նռանյանը վերընտրվել է 88 «կողմ» ձայներով, մեկ պատգամավոր «դեմ» է քվեարկել։
Նռանյանը ՀԾԿՀ անդամի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

