Միացյալ Նահանգները որոշել է 10 միավոր F-35 կործանիչ տեղակայել Պուերտո Ռիկոյի ավիաբազայում՝ Կարիբյան ավազանի հարավում թմրակարտելների դեմ գործողությունների համար, հայտնել են ծրագրերին ծանոթ երկու աղբյուրներ: Այս քայլը կարող է ավելի սրել տարածաշրջանային լարվածությունը, հաղորդում է Reuters-ը։
Ինքնաթիռները կմիանան Կարիբյան ավազանի հարավում ԱՄՆ ռազմական նշանակալի ներկայությանը։ F-35-ների տեղակայումը նախագահ Դոնալդ Թրամփի խոստման մի մասն է՝ կոշտացնելու համար պայքարն այն խմբավորումների դեմ, որոնք, ըստ նրա, թմրանյութեր են ներմուծում Միացյալ Նահանգներ։
Ինքնաթիռները տեղակայելու որոշումն ընունվել է Վենեսուելայից «մեծ քանակությամբ թմրանյութեր» տեղափոխող նավին ԱՄՆ ուժերի հացրած հարվածից երեք օր անց։ Հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ։ Աղբյուրները նշել են, որ ինքնաթիռները նախատեսված են տարածաշրջանում «նարկո-ահաբեկչական» կազմակերպությունների դեմ գործողությունների համար և, ինչպես սպասվում է, բազա կժամանեն մինչև հաջորդ շաբաթվա վերջ։
Ներկայում տարածաշրջանում կա յոթ ամերիկյան ռազմանավ և մեկ միջուկային սուզանավ, ավելի քան 4500 զինվորական, նրանց թվում՝ 22-րդ արշավախմբի ծովային հետևակի զինծառայողներ, որոնք Պուերտո Ռիկոյի հարավում դեսանտային վարժանքներ և օդային գործողություններ են անցկացնում։
Վենեսուելան ճնշման և լարվածության սրման տակ է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից, որին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն անվանել է «նարկո-պետության փաստացի առաջնորդ»։ Մադուրոն, ելույթ ունենալով Կարակասում անցկացված հազվագյուտ մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը «փորձում է հասնել ռեժիմի փոփոխության պատերազմի սպառնալիքի միջոցով»։
ԱՄՆ իշխանությունները չեն նշել երեքշաբթի օրը սուզանավի վրա հարձակման իրավական հիմքը կամ թե ինչ թմրանյութեր են եղել նավի վրա։ Նախագահ Թրամփը նշել է, որ նավի անձնակազմը նույնականացվել է որպես վենեսուելական Tren de Aragua խմբավորման անդամներ, որն ԱՄՆ-ը 2025 թվականի փետրվարին ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։

