ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթներ շարունակվող շահարկումներից հետո հերքել է ենթադրությունները, ըստ որոնց ինքն ուզում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ։
«Ես այդ կապակցությամբ ասելիք չունեմ, — CBS News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։ -Ես միայն կարող եմ կանխել պատերազմները»։
«Ես չեմ ձգտոււմ հայտնվել ուշադրության կենտրոնում։ Ուղղակի ցանկանում եմ կյանքեր փրկել»,- հավելել է Թրամփը։
Նույն հեռախոսաային հարցազրույցում Թրամփը գործակալությանը հայտնել է, որ պատրաստ է օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Ինչ-որ բան պետք է պատահի։ Մենք մտադիր ենք դա անել,- ասել է նա։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է ստանա հեղինակավոր մրցանակը մի քանի հակամարտությունների դադարեցման գործում իր դերակատարության համար։

