Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի հայտարարել է, որ իր կառավարությունը քննարկումներ է անցկացնում Սիրիայի հարավում ապառազմականացման վերաբերյալ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Սիրիայում մահացու միջկրոնական բախումներից հետո Նեթանյահուն հանդիպել է Իսրայելում գտնվող դրուզների առաջնորդի հետ և հայտնել նրան, որ իր կառավարությունը ձգտում է պաշտպանել կրոնական համայնքը և «ստեղծել ապառազմականացված գոտի և մարդասիրական միջանցք՝ բռնությունից տուժած համայնքներին օգնություն հասցնելու համար»։

«Այդ քննարկումները տեղի են ունենում հենց հիմա, հենց այս պահին»,- հավելել է Նեթանյահուն՝ ըստ նրա գրասենյակի հրապարակած տեսանյութի։