Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նախագահական նստավայրում ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին, հաղորդում է Moldpres-ը։

Այցը համընկնում է Մոլդովայի Հանրապետության Անկախության օրվա հետ։ Նախագահ Մայա Սանդուն Moldpres-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «այս այցը ապացույց է, որ Մոլդովան կարևոր է, հարգված և միայնակ չէ»։