Ղազախստանի օդանավակայանները դադարեցնում են օդային տրանսպորտով տեղափոխման համար արգելված բռնագրավված իրերի պահպանման պրակտիկան, հաղորդում է Forbes Казахстан-ը՝ վկայակոչելով երկրի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։
«Ղազախստանի օդանավակայանների ավիացիոն անվտանգության համակարգը միջազգային պրակտիկային և չափանիշներին համապատասխանեցնելու համար երկրի օդանավակայանները դադարեցնում են ստուգման ընթացքում ուղևորներից բռնագրավված իրերը որպես օդային տրանսպորտով տեղափոխման համար արգելված իրեր պահելու պրակտիկան։ Այդ որոշումն ընդունվվել է նաև ուղևորների սպասարկման գործընթացներն օպտիմալացնելու համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Նախկինում նման իրերը օդանավակայան վերադառնալուց հետո կարող էին վերցվել պահեստից։
Ստուգման ընթացքում արգելված իրերի բռնագրավումից խուսափելու և օդանավակայաններում ընթացակարգերը չձգձգելու համար Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս նախապես ծանոթանալ ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի փոխադրման կանոններին։ Հաղորդագրության մեջ նշված օդային փոխադրման համար արգելված իրերի ցանկի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են ավիաընկերությունների և օդանավակայանների կայքերում, ինչպես նաև տեղադրված է գրանցման կանգնակներում և ստուգման կետերում։
Որպես ձեռքի ուղեբեռով տեղափոխելն արգելված նյութերի և իրերի օրինակ՝ երկրի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին նշել է 100 միլիլիտրից ավելի տարողությամբ տարաներում պարունակվող հեղուկները, աէրոզոլները և գելերը։

