Այսօր՝ օգոստոսի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսօրին մոտ օպերատրվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի ժողովրդին հայտնի Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հայտնաբերվածը հակատանկային արկ է։

Իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, որոնց մեջ է մտնում նաև այն, որ հնարավոր է անհայտ անձը կամ անձինք փորձել են գործարանը պայթեցնել, կամ նախազգուշացում են ուղարկել գործարանի սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին։

Արարատի քրեական և համայնքային ստիկանները արդեն մի քանի ժամ աշխատանքներ են իրականացնում պարզելու համար թե ով և ինչ մակնիշի բեռնատարով է այն բերվել գործարան։