Մոսկվայի դատարանը կալանավորել է բլոգեր Արսեն Մարգարյանին, որը մեղադրվում է Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ, հայտնել են Մոսկվայի դատախազությունից։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի 4-րդ մասով՝ «Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելը, որը կատարվել է լրատվամիջոցների կամ համացանցի միջոցով»։ Դատական նիստում Մարգարյանը առարկել է ձերբակալության դեմ և չի ընդունել իր մեղքը։
Հետաքննության տվյալներով՝ փետրվարի 25-ից ոչ ուշ նա կայքում վիրավորական տեղեկությամբ տեսանյութ է զետեղել։ Դրանից հետո նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և կալանավորվել է Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում, որտեղ փորձել է թաքնվել ավտոմեքենայի բեռնախցիկում։

