Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հինգշաբթի զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և «արդյունավետ և համապարփակ զրույց» է ունեցել առևտրի և այլ հարցերի շուրջ, նշվում է Քարնիի գրասենյակի հայտարարության մեջ։

Հեռախծոսազանգը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կանադան և Միացյալ Նահանգները ներքաշված են առևտրային պատերազմի մեջ, երկու առաջնորդների միջև առաջին հայտնի զրույցն էր հունիսի 30-ից ի վեր։

Երկու առաջնորդները համաձայնել են շուտով կրկին հանդիպել, ասված է հայտարարության մեջ՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։

Քարնիի գրասենյակից չեն պատասխանել այն հարցին, թե արդյոք երկու քաղաքական այրերը մտադիր են կրկին հայտարարւոթյուններով հանդես գալ կսմ իրականում հանդիպել։ Կանադան ամիսներ շարունակ բանակցություններ է վարել Միացյալ Նահանգների հետ նոր տնտեսական և անվտանգության հարաբերությունների շուրջ, բայց երկու կողմերը գործարքի շուրջ համաձայնության չեն եկել։

«Առաջնորդները քննարկել են առևտրային առկա մարտահրավերները, հնարավորությունները և նոր տնտեսական և անվտանգության հարաբերությունների համար ընդհանուր առաջնահերթությունները»,- նշվում է հայտարարության մեջ։

Հուլիսի վերջին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որով կանադական ապրանքների մաքսատուրքերը ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագրով չընդգրկված բոլոր ապրանքների համար նախատեսված 25%-ից բարձրացվեցին մինչև 35%։

Սպիտակ տունը հղում արեց կանադական կողմից ֆենտանիլի մաքսանենգությունը կանխելու և առևտրային խոչընդոտների վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունները չլուծելու անկարողությանը։