Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է իր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման անհրաժեշտությունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկում է բանակցային սեղանի շուրջ հրավիրել եվրոպացի առաջնորդի։

«Կարծում եմ՝ մեզ հավանաբար քառակողմ հանդիպում կպահանջվի որպես հետագա հանդիպում։ Որովհետև երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, խոսում ենք ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության մասին»,-ըստ CNN-ի՝ ընդգծել է նա։