Փհենյանում տեղի է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, հայտնել են ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունից։
Վոլոդինը փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները և շնորհավորանքները՝ ճապոնական գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ, նշված է հաղորդագրության մեջ։
«Բացի դրանից, Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին՝ կորեացի ժողովրդի՝ Ռուսաստանին ցուցաբերած աջակցության համար Կուրսկի մարզում նեոնացիստ զավթիչների դեմ պայքարում»,- ասված է Պետդումայի հաղորդագրության մեջ։
Պետդումայի պատվիրակության գլխավորած Վոլոդինը պաշտոնական այցով գտնվում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում՝ ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական ժողովի հրավերով։

