ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը այսօր հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի դաշնակիցներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ չի բանակցի, դրա մասին հայտնել են հեռախոսազրույցին մասնակցած երկու կառավարության պաշտոնյաները, որոնք խնդրել են անանուն մնալ՝ քննարկելու դիվանագիտական փափուկ հարցեր, հաղորդում է NBC News-ը։
Ըստ երկու պաշտոնյաների՝ Թրամփը, Վենսը և վարչակազմի մյուս անդամները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այն բանի նկատմամբ, թե Ուկրաինան և եվրոպացի դաշնակիցները որոնք են համարում դիվանագիտական բանակցությունների առանցքային հարցեր։
Օգոստոսի 13-ին, ավելի վաղ, եվրոպացի առաջնորդները, Զելենսկին և ԱՄՆ առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ։

