Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օր, թե՞ 10… Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի հետ։ «Մի՛ հետևեք Քնկոտ Ջոյի (Sleepy Joe, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական անվանումը, որի հեղինակը և կիրառողը Թրամփն է -խմբ.) հետքերով»,- նշել է Մեդվեդևը: