Զրուցեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հեռախոսազրույցի մասին սոցցանցերում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք շատ լավ զրույց ունեցանք։ Շնորհակալություն եմ հայտնում Ուկրաինային աջակցելու և միասին աշխատանքը շարունակելու պատրաստակամության՝ սպանությունները դադարեցնելու և երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար։»

Նախագահ Թրամփը պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, և ՆԱՏՕ-ի երկրները փորձում են ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը։

Նախագահի հետ քննարկեցինք անհրաժեշտ որոշումները՝ մարդկանց ռուսական հարձակումներից ավելի մեծ պաշտպանություն ապահովելու և մեր դիրքերը ամրապնդելու ուղղությամբ։ Պատրաստ եմ հնարավորինս արդյունավետ աշխատել՝ խաղաղության հասնելու համար։

Մենք պայմանավորվեցինք ավելի հաճախ զանգահարել միմյանց և համակարգել մեր քայլերը։ Շնորհակալություն, պարոն նախագահ։ Շնորհակալությո՛ւն, Ամերիկա»,- նշել է Զելենսկին: