Նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ 30-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը վնաս կհասցնի Եվրոպային և ԱՄՆ-ին, շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն՝ կոչ անելով գործնական լուծում գտնել սրվող առևտրային պատերազմին։

«Մաքսատուրքերը մեծ հարված կհասցնեն եվրոպական արտահանող ընկերություններին։ Միևնույն ժամանակ դրանք ուժեղ ազդեցություն կունենան Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմի տնտեսության և սպառողների վրա»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

«Բանակցությունների պրագմատիկ ելքին պետք է հասնել արագ»,- հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր ԵՄ-ից ներմուծման դիմաց 30% մաքսատուրքեր սահմանելու մասին։

Այս կապակցությամբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի։