Աֆղանստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը արտաքսել է ավելի քան 300 հազար աֆղան ներգաղթյալների, հաղորդում է The Telegraph-ը։

Զանգվածային արտագաղթը նախաձեռնել էին Թեհրանի ազգային անվտանգության ուժերը՝ վախենալով, որ աֆղանցիները կարող են լրտեսել Իսրայելի օգտին։

2021 թվականին թալիբների իշխանության գալուց ի վեր հազարավոր աֆղանցիներ ապաստան էին գտել Իրանում և կարող են հետապնդումների ենթարկվել վերադառնալուց հետո։

Իրանում ապրում է մոտ վեց միլիոն աֆղանցի, որոնցից շատերն անօրինական փախստականներ են իրենց հայրենիքում տասնամյակներ տևած հակամարտությունից։

Հունիսի 1-ից հուլիսի 5-ը Իրանից վերադարձել է գրեթե 450 հազար աֆղան։ Տարվա ընթացքում հայրենիք վերադարձած աֆղանների ընդհանուր թիվը գերազանցել է 900 հազարը։