Խաչատուրյանը դեռ ՀԷՑ-ը խլելու օրենքը չի ստորագրել․ նա ոտքը «կախ է գցում». Politik.am

Politik.am-ը գրում է. «Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենսդրական փաթեթը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 27։

ԱԺ-ում ընդունված այս օրենսդրական փաթեթը վերջնական գործարկման փուլ կմտնի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրումից հետո։

Շատերին զարմացրել է այն փաստը, որ ինչպես նախկին դեպքերում, այս անգամ նախագահ Խաչատուրյանը նույն օրը չի ստորագրել ԱԺ-ում հաստատված օրենքը։ Մեր տեղեկություններով՝ Խաչատուրյանը առանձնապես ոգևորված չէ նախաձեռնությամբ։ Տնտեսագետ լինելով՝ նա լավ հասկանում է, որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Ավելի կարևորն այն է, որ ինքն ըստ էության դառնում է Հայաստանի և Արցախի համար անգնահատելի ներդրում ունեցող ընտանիքից գույք խլելու գործընթացի մասնակից։

Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատուրյանը խուսափողական վարքագիծ է դրսևորում՝ ձգտելով, նույնիսկ ստորագրելու դեպքում, հասկացնել Կարապետյաններին, որ կատարվածը իր սրտով չէ։ Խաչատուրյանի այս վարքագիծը հիշեցնում է խորհրդային հայտնի ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հերոսուհին արդարանում է «Не виноватая я, он сам пришёл» բղավելով»։

Related Posts

Թրամփը պարզաբանել է, թե ինչու է Վաշինգտոնը երկրորդ ավիակիրը տեղակայում Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե ինչու է Վաշինգտոնը երկրորդ ավիակիրը տեղակայում Մերձավոր Արևելքում: Նա նշել է, որ USS Gold R. Ford ավիակիրը գործի կդրվի, եթե Իրանի հետ համաձայնագիրը…

Ալիևը հրաժարվել է ներում շնորհել Արցախի բանտարկված ռազմաքաղաքական առաջնորդներին. FRANCE 24

Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) շրջանակում FRANCE 24-ին տված հարցազրույցում Ալիևը կտրականապես հրաժարվել է ներում շնորհել Լեռնային Ղարաբաղի բանտարկված ռազմաքաղաքական առաջնորդներին։ Այդ հարցը բարձրացվել է այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ նրա հանդիպման ժամանակ։…