Պուտինի ցինիկ հայտարարությունները ցույց են տալիս Միացյալ Նահանգների խաղաղարար ջանքերի լիակատար անտեսումը։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
«Մինչ Միացյալ Նահանգներն ու աշխարհի մնացած մասը կոչ են անում անհապաղ դադարեցնել սպանությունները, Ռուսաստանի գլխավոր ռազմական հանցագործը քննարկում է ավելի շատ ուկրաինական տարածքներ գրավելու և ավելի շատ ուկրաինացիների սպանելու ծրագրերը»։
Սակայն Պուտինի այսօրվա բոլոր խելահեղ հայտարարություններից մեկը՝ ռուս զինվորի ոտքի մասին, առանձնապես աչք է զարնում։
Իրականում, որտեղ էլ որ ռուս զինվորը ոտք դնի, նա իր հետ բերում է միայն մահ, ավերածություն և ամայացում։
Պուտինին չեն հետաքրքրում ռուսաստանցի զինվորները կամ նրանց ոտքերը, որոնք ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պոկել են։ Նա իր սեփական ժողովրդի զանգվածային մարդասպան է։ Նա արդեն մեկ միլիոն ռուս զինվոր է սպանել Ուկրաինայում անիմաստ արյունահեղության ժամանակ՝ առանց որևէ ռազմավարական նպատակի հասնելու։ Մեկ միլիոն զինվորներ։ Երկու միլիոն ոտք։ Եվ մինչ Պուտինը զբաղված է ռուսական ատքերն այլ երկրներ ներխուժելու համար ուղարկելու գործով, նա տնտեսապես տանը ռուսներին ծնկի է բերում։
Նրա ցինիկ հայտարարությունները ծառայում են միայն մեկ նպատակի՝ շեղել հանրության ուշադրությունը իր կառավարման լիակատար ձախողումից։ Ռուսաստանին խաղաղություն հաստատելուն ստիպելու միակ միջոցը նրան անպատժելիության զգացումից զրկելն է։ Մեծացնել Ուկրաինայի պաշտպանությանը տրամադրվող աջակցությունը և կործանարար պատժամիջոցներով ուժեղ հարված հասցնել Ռուսաստանի տնտեսությանը։ Ռուսաստանը հայտարարել ահաբեկչական պետություն։ Լիովին մեկուսացնել նրան։ Ուշքի բերել Մոսկվային», -գրել է նա։

