Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր թելեգրամյան ալիքում հիվանդության, կյանքի և մահվան մասին տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում Կադիրովը քայլում է, որի ընթացքում կադրից դուրս ձայն է հնչում , իսկ էկրանին ենթագրեր են հայտնվում։

«Ես ավելի ու ավելի շատ բամբասանքներ եմ լսում հիվանդությանս մասին։ Իբր, ես մահամերձ եմ, ինձ ապրելու շատ ժամանակ չի մնացել։ Նախևառաջ, հիվանդությունն ու մահը յուրաքանչյուր մարդու ուղին են», -ասվում է տեսանյութում։

Տեսանյութն ավարտվում է «արտասահմանում մկների պես թաքնվող» բամբասողներին ուղղված կոչով։ Կադրից դուրս ձայն հավելում է, որ դա նման բամբասողների բնույթն է։

Ինչպես նշում է Lenta.ru-ն, առցանց պարբերաբար լուրեր են հայտնվում Չեչնիայի Հանրապետության ղեկավարի վատառողջական վիճակի մասին։ Ըստ Կադիրովի՝ մարդիկ համացանում շարունակ իր համար տարբեր հիվանդություններ են հորինում։ Սակայն, ըստ նրա, բժիշկները վստահեցնում են, որ նրա առողջական վիճակը հիանալի է։