Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար Սայեդ Ասիմ Մունիրի հետ, հաղորդում է Անադոլուն։
Նախարարության հրապարակած հայտարարության համաձայն՝ Գյուլերը Ստամբուլում հանդիպում է ունեցել Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար Մունիրի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի՝ Թուրքիա կատարած այցի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա հանդիպման մասին։
Էրդողանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են պաշտպանական և էներգետիկ կապերի զարգացումը։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական հակամարտությունից հետո Անկարան և Բաքուն սատարել են Իսլամաբադին՝ առաջացնելով Նյու Դելիի կողմից լիակատար բոյկոտ։
Իսկ այսօր հնդկական Hindustan Times լրատվամիջոցը հայտնել է, որ հակամարտության ընթացքում Պակիստանը Հնդկաստանի դեմ ակտիվորեն թուրքական անօդաչու թռչող սարքեր է կիրառել։

