Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է The Washington Post-ում ավելի վաղ հրապարակված լուրը, որ Նեթանյահուն փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ ինտենսիվ կապի մեջ է եղել ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայք Ուոլցի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարի հնարավոր ռազմական տարբերակների շուրջ, հաղորդում է Times of Israel-ը։
«Վարչապետ Նեթանյահուն փետրվարին Բլեյր Հաուսում ջերմ հանդիպում է ունեցել Մայք Ուոլցի և Սթիվ Ուիտկոֆի հետ՝ նախքան վարչապետի և նախագահ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը», — ասվում է հայտարարության մեջ։
Մայք Ուոլցը նաև միացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը՝ Վաշինգտոնից մեկնելուց առաջ, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։
Այդ ժամանակվանից ի վեր վարչապետը, նախկին ազգային անվտանգության խորհրդականը և Սթիվ Ուիտկոֆը ունեցել են մեկ հեռախոսազրույց, որը չի վերաբերել Իրանին։ Մենք շնորհավորում ենք պարոն Ուոլցին ՄԱԿ-ում նրա կարևոր նշանակման կապակցությամբ», — հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

