Թրամփի համար պատրաստվել է Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու տարբերակների մի շարք, գրում է Bloomberg-ը։ Գործակալության աղբյուրները չեն նշել, թե որոնք են այդ տարբերակները։ Որոշումը, ամեն դեպքում, կմնա Դոնալդ Թրամփինը։
Գործակալությունը գրում է, որ այս առաջարկները պատրաստվել են Վլադիմիր Պուտինի կողմից բանակցությունների ձգձգման համատեքստում, հաղորդում է BBC-ն։ Ո՛չ Պետդեպարտամենտը, ո՛չ Ազգային անվտանգության խորհուրդը, ո՛չ էլ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը պաշտոնապես չեն արձագանքել Bloomberg-ի հարցումներին։

