Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ քվեարկելու է Մեքսիկական ծոցը «Ամերիկյան ծոց» վերանվանելու օրինագծի համար, հայտնել է NBC News-ը։
Օրինագիծը, որը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, կպահանջի, որ դաշնային գործակալությունները թարմացնեն Միացյալ Նահանգների մասին ցանկացած «քարտեզ, կանոնակարգ, փաստաթուղթ, թուղթ կամ մեկ այլ տեղեկություն», որը ներառում է «Ամերիկյան ծոց» անվանումը՝ ընդունվելուց հետո ոչ ուշ, քան 180 օրվա ընթացքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին իր երդմնակալությունից կարճ ժամանակ անց հրամանագիր է ստորագրել «Մեքսիկական ծոցը» «Ամերիկյան ծոց» վերանվանելու մասին։ Որպես փաստարկ՝ Սպիտակ տան ղեկավարը բերել է այն փաստը, որ սա «աշխարհի ամենամեծ ծոցն է», որը դեռևս «առանցքային նշանակություն ունի ամերիկյան տնտեսության համար»։ Իր հրամանագրում Թրամփը նշում է, որ նոր անվանումը տրվում է «ի նշան Միացյալ Նահանգների տնտեսության համար այս ծաղկող տնտեսական ռեսուրսի և դրա կարևորագույն նշանակության ճանաչման»։
ՄԱԿ-ն այս հարցի առնչությամբ հայտարարել է, որ աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը որևէ առանձին պետության իրավասությունը չէ։

