«Բրիտանիան առաջին հերթին» կուսակցության առաջնորդ Փոլ Գոլդինգը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված գրառում է արել սոցցանցերում։

«Հայոց ցեղասպանությունից անցել է 110 տարի: Ապրիլի 24-ին մենք հիշում ենք 1,5 միլիոն անմեղ քրիստոնյաներին, որոնք մահացան իսլամիստ թուրքերի աներևակայելի վայրագությունների արդյունքում»,- գրել է բրիտանացի քաղաքական գործիչը։