Քիչ առաջ ավարտվեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշամալիր։ Երթի մասնակիցները Տերունական աղոթք հղեցին առ Աստված, ապա ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Ծիծեռնակաբերդի բարձունք ենք եկել ջահերով և լույսով, բերել ենք մեր հոգիների ու մտքերի լույսը՝ ի տես աշխարհի և մարդկության մեկ անգամ ևս բարձրաձայնելու արդարության ձայնը»,– Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։