Զելենոգրադյան կախարդ-ճգնավորը, որը փորձել է կրակել զոքանչի վրա, քանի որ կինը լքել է նրան, հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի կայսրն է և չի ճանաչում իր դեմ դատավարությունը, գրում է  SHOT-ը։ Լեոնիդը դատավորի հարցերին պատասխանելու համար հրաժարվել է ոտքի կանգնելուց և նախընտրել է նստել ակվարիումի նստարանին՝ իբրև թագավորական գահին։ Նա հայտարարել է, որ իրեն, իբր դեղերոց են արել և «դրդել»։ Երբ նրան հարցրել են ծննդյան տարեթվի և փաստաթղթերի մասին, կախարդն ասել է, որ ինքը ոչինչ չունի, քանի որ ապրում է անտառում։

Դատավարության ժամանակ կախարդը «ահավոր» կանխատեսում է արել՝ իբր երկրում սարսափելի վիրուս է հայտնվել, երեք ամսից կհասնի Մոսկվայի մարզ, և ոչ ոք չի կարողանա ազատվել դրանից։ «Չափազանց ուժեղ վիրուս է:Դա է իմ պահվածքի պատճառը։ Ես ուզում էի դեմն առնել։ Ձեզ համար բարի գործ անել՝ նշանակում է բանտ նստել»,- ասել է նա։