ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի հետ շփվելու իր գրաֆիկն ու ոճը համեմատել է իր նախորդ Ջո Բայդենի հետ։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է X-ում։

«Ի տարբերություն Բայդենի, ես միշտ հասանելի եմ: Ի՞նչ եք կարծում, Բայդենը հարցազրույց կտա՞ր գիշերը ժամը 2-ին»,- կատակել է քաղաքական գործիչը՝ ուշ գիշերը լրագրողների հետ զրուցելիս, և շարունակելով կատակելն ասել է, որ Միացյալ Նահանգների նախկին առաջնորդն անգամ առավոտյան ժամը 9-ին չէր խոսի մամուլի հետ: