Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Թրամփի հետ հանդիպմանը ելույթ է ունեցել մեկ այլ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի դեմ։

Նա հայտարարել է, որ Ուկրաինան, թեև պատրաստ է բանակցել վիճելի տարածքների վերաբերյալ որոշ պայմանների շուրջ, սակայն երբեք չի համաձայնի միակողմանիորեն Ռուսաստանին հանձնել այդ տարածքների սեփականության լիակատար իրավունքը, Reuters-ին է հայտնել երկու աղբյուր։

Այդ հանդիպման ժամանակ Ուիտկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենաարագ ճանապարհն այն ռազմավարության աջակցությունն է, որը Ռուսաստանին Ուկրաինայի չորս արևելյան շրջանների նկատմամբ սեփականության իրավունք կտա:

Հանդիպումն ավարտվել է առանց Թրամփի կողմից ԱՄՆ ռազմավարությունը փոխելու որոշում կայացնելու։ Դրանից հետո՝ ուրբաթ օրը Ուիտկոֆը մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու համար:

Ըստ ամերիկացի պաշտոնյաների և իրավիճակին ծանոթ մարդկանց, ինչպես նաև չորս արևմտյան դիվանագետների, որոնք շփվումներ ունեն Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ, ամերիկացի պաշտոնյաների շրջանում աճում են տարաձայնություններն այն հարցում, թե ինչպես կարելի է դուրս գալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստեղծված փակուղուց: