Այսօր Ոստիկանության Քանաքեռ Զեյթուն բաժնի  շենքի դիմաց Ի պաշտպանություն Վահան Կոստանդյանի բողոքի ակցիա են կազմակերպել նրա համախոհները։ Ականատեսների խոսքով Կոստանդյանին սեպտեմբերի 20-ին հանրահավաքից բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք և բաց չեն թողնում։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերը պահանջում էին իշխանություններից զերծ մնալ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու գաղափարից, հակառակ դեպքում մտադիր են բոլոր օրինակական ճանապարհներով հասնել վարչապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Ոստիկանությունը իբրև թե զանգվածային անկարգություն կանխելու նպատակով բիրտ ուժ էր կիրառել հանրահավաքի ակտիվ մասնակիցների նկատմամբ և շատերին բերման ենթարկել։
Նորաստեղծ « Միասնական Հայաստանի» ղեկավարին ականատեսների խոսքով առգրավել են ոստիկանության աշխատակիցները, որպեսզի ցրեն հանրահավաքը։
Բերման ենթարկվածների թվում է եղել նաև Վահան Կոստանդյանը, որին ստիպողաբար տեղափոխել են Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին։
Կոստանդյանի համախոհները վստահեցնում են , որ երկու օր նրանից որևէ տեղեկություն չեն կարողանում ստանալ, կապի հնարավորություն բացարձակապես չկա և նույնիսկ փաստաբանի այցելության հնարավորություն չի տրվել։ Նրանց խոսքով հայտնի չէ արդյոք նրան որևէ մեղադրանք է առաջադրվել, թե ոչ և ինչ հիմքով են արդեն երկու օր նրան պահում կալանքի տակ։

Հավաքվածները պահանջում են, որ Վահան կոստանդյանն անհապաղ ազատ արձակվի, այլապես մտադիր են գնալ նաև Դատախազության առաջ բողոքի ակցիա անցկացնել և հայտնել, որ ոստիկանությունն առանց օրինական հիմքի Կոստանդյանին պահում է բաժնում։
Նրանց տեղեկություններով Կոստանդյանին բերման ենթարկելու նախորդ օրը նույն բաժին բռնի բերման էր ենթարկվել նաև «Խաղաղություն և արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Խաչատրյանին՝ ըստ ամենայնի նույն դրդապատճառներից ելնելով։

Հավաքվածները կասկած չունեն, որ սա ուղղակի հաշվեհարդար է,  սկսնակ քաղաքական ուժերի նկատմամբ։ Նրանց քաղաքական հայացքների համար։ «Իշխանությունները վաղուց են Կոստանդյանին թիրախավորել և առիթ են փնտրում նրան պատասխանատվության ենթարկելու և այդպիսով լռեցնելու համար»,- պնդում էին հավաքվածները։