Չնայած հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի խոստումներին՝ մաքսային համակարգը մնում է խիստ կոռումպացված։ Վերջին դեպքերը վկայում են, որ Բագրատաշենի մաքսային կետում պաշտոնյաները շարունակում են կաշառք պահանջել անգամ օրինական բեռների համար։
Գործարար Արմեն Սերոբյանը, ով Հայաստան էր ներմուծում դռներ՝ բարեգործական նպատակով, հայտնվել է ճնշումների և բռնության թիրախում։ Չնայած ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ հանդիպման խոստումներին, Սերոբյանին Բագրատաշենում իջեցրել են մեքենայից, ծեծի ենթարկել, ապա փակել մի անօրինական վայրում։ Նրան ազատ են արձակել միայն այն պայմանով, որ հրաժարվի իր բեռից, վճարի գումար, և չփորձի վերադարձնել իր ապրանքները։ Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ որևէ քրեական գործ հարուցված չէ։
Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ առանց վերևների թույլտվության Հայաստանի մաքսային անցակետում անգամ օրինական բեռների ներմուծումը դարձել է վտանգավոր և ենթակա է կամայականության։