ԱՄՆ-ն նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 3-րդ տեղում է հայտնվել, վարակվածների թիվն անցնում է 50 հազարը, 637 մարդ մահացել է: Առողջապահության միջազգային կազմակերպության փորձագետները զգուշացնում են, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ պանդեմիայի էպիկենտրոնը: Եվ այնուամենայնիվ, Սպիտակ տունն ուզում է, որպեսզի մինչև ապրիլի 12-ը` Զատիկի տոնին, հանվեն կորոնավիրուսի պատճառով մասնավոր սեկտորի աշխատանքային սահմանափակումները:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ” Անհրաժեշտ է, որպեսզի երկիրը վերադառնա աշխատանքի: Այո, գրիպից կմահանան մարդիկ, սակայն եթե տնտեսությունը մասշտաբային անկում ապրի և նույնիսկ դեպրեսիայի մեջ հայտնվի, մենք կկորցնենք ավելի շատ մարդկանց”: Թրամփի տնտեսական խորհրդատու` Լարի Կուդլոն, հայտարարել է, որ նախագահը մտադրված է արդեն մոտակա 2 շաբաթների ընթացքում կոնկրետ քայլեր կատարել սահմանափակումների դադարեցման ուղղությամբ: “Հասարակության առողջապահության պահպանման համար անհրաժեշտ է առողջ տնտեսություն, իսկ երկու ոլորտներում էլ կան իրենց առաջնահերթությունները, ես դա հասկանում եմ, բայց մեկը մյուսին չի բացառում, դրանք պետք է փոխկապակցված լինեն”: Նյու Յորքում վիրուսն ավելի արագ է տարածվում, քան երկրի մյուս հատվածներում: Այնտեղ անց կացված թեսթերի 28%_ը տալիս են դրական արդյունք: Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն զգուշացրել է երկրի այլ շրջաններին. ” Տեսեք մեզ այսօր, դուք նույն դրության մեջ կհայտնվեք երեք, չորս, հինգ, վեց շաբաթ անց: Մենք ձեր ապագան ենք”: Կուոմոյի խոսքերով, 2 շաբաթ անց նահանգի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կարող են հայտնվել 40 հազար պացիենտներ: Բժշկական կենտրոններին շտապ անհրաժեշտ է թոքերի արհեստական շնչառությսն ևս մոտ 30 հազար սարքավորումներ
Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցվածների հետ. ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը արտաքին գերատեսչության նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ սոցցանցում գրել է․ «ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս…
Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Արամ Ա Վեհափառ
Արամ Ա Վեհափառը ընդունել է Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանին։ Հանդիպման ընթացքում Արամ Առաջինը ընդգծել է Արցախի իրավունքների պաշտպանության հրամայականը եւ արցախցիների վերադարձի իրավունքը, Բաքվում բանտարկված հայ ռազմագերիների…