ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Ելփին-Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր («Ղոչի Աղբյուր» կոչվող հատվածը), Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ը: Նշված ավոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ թույլ ձյան տեսքով: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի բաց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ճանապարհները
Related Posts
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 8 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Այգեստան 9-րդ փողոց…
«Փաստ». Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. ՍԴ–ն շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ
«Փաստ» թերթը գրում է. «Ընտրական իրավունքի էությունը միայն քվեարկելու իրավունքը չէ։ Այն ներառում է նաև ընտրողի կամարտահայտության ճշգրիտ հաշվառման, յուրաքանչյուր ձայնի հավասար արժեքի, արդյունավետ պաշտպանության և իրավական վերականգնման իրավունքը։ Եթե…

