ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Ելփին-Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր («Ղոչի Աղբյուր» կոչվող հատվածը), Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ը: Նշված ավոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ թույլ ձյան տեսքով: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի բաց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ճանապարհները
Related Posts
Ծովում 10 ամիս առաջ ոտքի կորած պրոթեզը վերադարձրել են բրիտանուհուն
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Բրենդա Օգդենի՝ ծովում 10 ամիս առաջ կորած ոտքի պրոթեզը վերադարձրել են, գրում է Good News Network-ը։ Նա խոստովանել է, որ իրեն «յոթերորդ երկնքում» է զգում անսպասելի գտածոից…
Խորթ մայրը դեռահասներին պահել է վանդակներում և սովատանջ արել նրանց
ԱՄՆ Թեքսաս նահանգում դատարանը 53-ամյա Սյուզան Ռեյ Հելթոնին մեղավոր է ճանաչել երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, երբ պարզվել է, որ նա ամիսներ շարունակ դեռահասներին պահել է ինքնաշեն վանդակներում, ծեծել նրանց…

